ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բաքու

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊԿ) գործադիր խորհրդի նիստին, ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Այսօր Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության գործադիր խորհրդի և գլխավոր ժողովի նիստին։ Օրակարգի հիմնական հարցը այս կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունն է, որը միավորում է ավելի քան 60 երկրների արտակարգ ծառայություններ և մարդասիրական օգնություն է ցուցաբերում ամբողջ աշխարհում», – հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նախատեսվում է, որ ռուս նախարարը Բաքվում երկկողմ հանդիպումներ կանցկացնի այլ երկրների գործընկերների հետ։