Վահագն Չախալյանը կալանավորվեց
«Քաղաքական պատվերները անպակաս են Վահագն Չախալյանից, կալանավորեցին 2 ամսով»,-այս մասին հայտնում է Չախալյանի որդին՝ Ռուբեն Չախալյանը։
Նշենք՝ երեկ ՔԿ-ից հայտնել էին, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է։
««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ»։

