Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:
Անցած տարիներին երկրի Մայր օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունները կատարվել են 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, որով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: