Փեզեշքիանի այցը Ստեփանակերտ իրանցիների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Փեզեշքյանի այցը Ստեփանակերտ իրանցիների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ։ Քննադատությունները պտտվում են երկու հիմնական թեմայի շուրջ՝

1) Փեզեշքյանը իր պաշտոնավարման վերջին 6 ամիսների ընթացքում արդեն 2-րդ այցն է կատարում Ադրբեջան և դրա վերահսկողության տակ գտնվող տարածքներ այն դեպքում, երբ առավել նպատակահարմար կլիներ նրա գոնե մեկ այցը Չինաստան։

2) Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործելու իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, ներառյալ Արցախը՝ Իրանի հյուսիսային քաղաքներին ավիահարվածներ հասցնելու համար։ Հետաքրքիր է հատկապես այն, որ մի շարք իրանցի լրատվականներ և բլոգերներ Փեզեշքյանի՝ Ստեփանակերտ այցը լուսաբանելիս հրաժարվել են օգտագործել «Ադրբեջան» բառը և դրա փոխարեն գործածել են «Երկրորդ Իսրայել» արտահայտությունը՝ դարձնելով այն նաև հեշթեգ (#اسرائیل_دوم): Այս լուսանկարում մի իրանցի օգտատիրոջ գրառում է՝ վերցված X-ից։

Գրառման մեջ Փեզեշքյանին հիշեցվում է, որ դեռ չի չորացել այն թավրիզցիների արյունը, որոնք նահատակվել են Ադրբեջանի տարածքից իսրայելական կործանիչների հասցրած հարվածներից»։