Որպեսզի Կիևն իրեն դավաճանված չզգա, Մակրոնը Պուտինից հետո հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի չնեղացնի նրան, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որպեսզի Կիևն իրեն դավաճանված չզգա, Ֆրանսիայի նախագահը Վլադիմիր Զելենսկուն պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասին», — ասվում է նյութում ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեք տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է Ուկրաինայում պատերազմը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ «Իրանի և Իսրայելի հակամարտության և իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների» համատեքստում: