Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի անհրաժեշտ պայմաններին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի «անհրաժեշտ պայմաններին»։

«Առաջարկվող համաձայնագրի ընթացքում «մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար»», – գրել է Թրամփը Truth Socialում։

Նա նշել է, որ Կատարը և Եգիպտոսը, որոնք մեծ ջանքեր են գործադրել խաղաղություն հաստատելու ուղղությամբ, կփոխանցեն այս վերջնական առաջարկը։