Լիովին պատրաստ ենք պաշտպանել Իրանի ամբողջականությունը․ Արաղչին՝ Կալլասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասի հետ: Նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Իրանի ԱԳ նախարարը, խոսելով Իսրայելի գործողությունների մասին, ընդգծել է բոլոր կառավարությունների պատասխանատվությունը Իրանի դեմ այդ ռեժիմի և ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան դատապարտելու համար: Նա հայտարարել է, որ հայտարարությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն արդարացնում են միջազգային իրավունքի աղաղակող խախտումներն ու Իսրայելի կատարած հանցագործությունները, կդիտարկվեն որպես հանցակցություն կատարված հանցագործություններին։

Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է Իսրայելից և ԱՄՆ-ից Իրանի երկրի տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության վճռական պաշտպանության մասին։ Նա Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ գործողությունները, ինչպես նաև Իրանի քաղաքացիների սպանությունը անվանել է աննախադեպ հարված դիվանագիտությանը, Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին: Արաղչին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել Իրանի ամբողջականությունը ցանկացած ագրեսիայից։