«Սրբազան Պայքարի» ներկայացուցիչներին կալանավորելը իրավական գործընթաց չէ, քաղաքական է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ գլխավոր դատախազն իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով կմտնի Ազգային Ժողով, այսօր հեգնական գրառում է կատարել։
«Ըստ Ալենի՝ շուտով կհանդիպենք, Սրբազան հայրեր», – գրել է Արթուր Սարգսյանը և տեղադրել Բագրատ ու Միքայել Սրբազանների հետ իր լուսանկարը։
Հետաքրքիր է՝ մինչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը տեղյա՞կ էր արդյոք գլխավոր դատախազը, որ այդ հարցով ԱԺ պիտի գա։ Վստահ ենք՝ ոչ։ Որովհետև «Սրբազան Պայքարի» ներկայացուցիչներին կալանավորելը իրավական գործընթաց չէ։ Քաղաքական է։ Ու բանը հասել է նրան, որ քաղաքական հանձնարարությունները չարիքի իշխանությունն արդեն բացեիբաց է տալիս՝ բազում տեսախցիկների առջև, ուղիղ եթերում։

