Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Ռամիլ Սաֆարովի եղբորորդիներն են. Լապշին
Հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինն իր նոր տեսանյութում հայտնել է, որ Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են, փոխանցում է Tert.am-ը։
Նա նաև հայտնել է, որ Սաֆարով եղբայրները 2020թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել: Պատվերը նրանք ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկի կողմից, որին էլ այդպիսի հրահանգ է տվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալության ժամանակ մահացել են հանցավոր խմբավորման անդամներ՝ Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները։

