«Մարգարյան» ծննդատան ղեկավար է նշանակվել Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրենը
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժարան) նախկին տնօրեն Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան» ծննդատան գլխավոր տնօրեն։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի որոշմամբ էլ հաստատվել է իր նշանակումը որպես կենտրոնի գլխավոր տնօրեն։
«Հուլիսի 1-ից անցնում եմ իմ՝ գլխավոր տնօրենի պարտականությունների կատարմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՓԲԸ բաժնետերերին վստահության համար, նաև շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս երկու ամիսների ընթացքում հավատացել, աջակցել և քաջալերել են ինձ։ Եղեք առողջ, երջանիկ, ունեցեք շատ երեխաներ, թոռներ, ծոռներ․․․ մենք ձեր կողքին ենք»,- գրել է նա։

