Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը մոտ մեկ ժամ անցկացրել է ՌԴ ԱԳՆ-ում

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որին կանչել էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, լքել է նախարարության շենքը։ Նա դիվանագիտական գերատեսչությունում գտնվել է մոտ մեկ ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Դեսպանը Սմոլենսկայա հրապարակում գտնվող նախարարության շենքից դուրս է եկել և որևէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։