ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն՝ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ։
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման առնչությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից:
Հավելենք, որ ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության տնօրենին և գլխավոր խմբագրին։

