Կրեմլը ափսոսում է Ադրբեջանի իշխանությունների կայացրած որոշումների համար
Կրեմլը ափսոսում է Ադրբեջանի իշխանությունների` Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կայացրած որոշումների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կարևոր է շարունակել աշխատանքը՝ բացատրելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, նման դեմարշների պատճառ են հանդիսացել»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։
Վերջերս Եկատերինբուրգում ոստիկանական խուզարկություններ են իրականացվել, որոնց ընթացքում ձերբակալվել են 10 տարի առաջ սպանությունների մեջ կասկածվող էթնիկ խմբավորման անդամներ։ Այս ֆոնին Ադրբեջանը չեղարկել է Ռուսաստանի հետ կապված բոլոր մշակութային միջոցառումները։ Բացի այդ, Բաքվի խորհրդարանական պատվիրակությունը չեղարկել է Մոսկվա այցը։

