Ինչու Փաշինյանը որոշեց հայհոյախառն գրառումներ չանել

Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց որոշ ժամանակ վարչապետին հարիր բառապաշար օգտագործել, չգռեհկաբանել, չհայհոյել։

Aysor.am-ը պարզել է, որ Փաշինյանն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Facebook-ը արգելափակել է Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի մասին նրա ոչ կոռեկտ գրառումը։

Այժմ այդ գրառումն անհասանելի է և, գուցե, սա է պատճառ հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանը սկսի կիրթ բառապաշարով շփվել հանրության հետ։