Թրամփը կարող է այս տարի այցելել Չինաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այս տարի այցելել Չինաստան՝ գործարարների պատվիրակության ուղեկցությամբ, հաղորդում է Nikkei Asia թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն։
«Ամերիկացի պաշտոնյաները պատրաստում են նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս տարի Չինաստան այցի պլանները՝ տասնյակ գործարարներից բաղկացած պատվիրակության հետ»,-ասվում է հրապարակման մեջ՝ վկայակոչելով աղբյուրներին:

