Գործընթացները նոր թափ են հավաքում

Թեպետ Շիրակի թեմի առաջնորդն այս պահին մտադիր չէ առաջադրվել վարչապետի պաշտոնում, սակայն գործընթացները նոր թափ են հավաքում և, միգուցե, առաջիկա օրերին մտափոխվի` հիմքում ունենալով մեծ թվով պատգամավորների պատրաստակամությունն ու հասարակական պահանջը:

Ամեն դեպքում ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների մոտեցումը` ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու ճանապարհն անվստահություն հայտնելու գործընթացի տրամաբանության մեջ դիտարկելն, արդեն կարևոր է:

Իսկ թեմայի մյուս առանձնահատկություններն արտացոլված են «Պատիվ ունեմ» խմբակցության` անվստահության գործընթացի վերաբերյալ արտահայտած հայտարարություններում:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից