Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիшկը. Հայր Ասողիկ Կարապետյան
Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է.
«Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք:
Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Մայր Աթոռում Քահանայաց ժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ իրեն ներկայացրել են քննիչի որոշում, որի համաձայն քրեական վարույթով պետք է Միքայել Սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու համար։
Քահանաներն արձագանքել են՝ «որտեղ Միքայել Սրբազանը, այնտեղ մենք»։

