ԱՄՆ-ն հայտարարում է՝ Իրանն ու Իսրայելը համաձայնել են հրադադարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնել են հրադադար սկսել ու դադարեցնել «12-օրյա պատերազմը»․
«Լիարժեք և վերջնական համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և Իրանի միջև՝ հաստատելու լիակատար և ամբողջական հրադադար»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ սոցցանցում։
«Շնորհավոր աշխարհ, խաղաղության ժամանակն է», – ավելի վաղ գրել էր նա՝ ակնարկելով հրադադարի ձեռքբերման մասին։
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել կողմերին տղամարդկության, իմաստնության և դիմադրողականության համար։ ԱՄն նախագահը կոչ է արել կողմերին չխախտել ուժի մեջ մտած հրադադարը։

