Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Ստամբուլ, որտեղ արդեն գտնվում է Հայաստանի արտգործնախարարը

Ադրբեջանի արտգործնախարարը Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ։

Դրա մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նա կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը գտնվում է Ստամբուլում, իսկ հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտգործնախարար արարատ Միրզոյանը։