Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման․ ՆԳՆ խոսնակը՝ մասսայական ձերբակալությունների մասին
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
Ասված է ՆԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։
Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն, Սրբազան պայքարը և հայտարարություններ էին տարածել իրենց կուսակիցների և կողմնակիցների զանգվածային ձերբակալութունների մասին։ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը ևս հայտարարություն է տարածել, նշելով, որ ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ։

