Հուլիսի առաջին տասնօրյակում կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հուլիսի 7-9-ը կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը, որին մասնակցելու նպատակով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կգործուղվի պատվիրակություն։
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։