Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի ուղերձը՝ համազգային համախմբման կոչ

Րոպեներ առաջ Իրանի ժողովրդին ուղղված՝ այս երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի տեսաուղերձի հիմնական մեխը, կարծում եմ՝ համազգային համախմբման և համերաշխության կարևորության ընդգծումն էր։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Որևէ մեկը, չէր էլ ենթադրում, որ Իրանը կհանձնվի, սակայն հոգևոր առաջնորդը կրկին ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է պայքարը»,-նշում է իրանագետը։