Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Դոնեցկի վրա. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերն առավոտյան հարվածել են Դոնեցկի այն շրջանին, որտեղ գտնվում են միայն քաղաքացիական օբյեկտներ և խաղաղ բնակիչներ։

ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ վիրավորվել է 14 մարդ։ Նա մանրամասնել է, որ հարվածը հասցվել է ամերիկյան HIMARS հեռահար հրթիռներով։

Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի խոսքով՝ կան զոհվածներ, նրանց թիվը ճշտվում է։

Բնակելի շենքն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են կոմունալ ծառայություններ և մեքենաներ։ Հրթիռների կտորներ են ընկած գետնին։