Արդեն որերորդ անգամ է՝ ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին
Այո, մամուլում շրջանառվում է, որ սահմանադրական կարգը տապալվում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին ՔՊ-ականների, Նիկոլ Փաշինյանի արշավին եկեղեցու դեմ, ինչպես նաև՝ Փաշինյանի հայտարարություններին։
Նախարարը նշեց, որ երևի փոքրիկ դասախոսություն անցկացնի «սահամանադրական կարգի տապալում» հասկացության հետ կապված. «Դա նշանակում է, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունները, իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետևյալին՝ Հայաստանի ինքնիշխանությանը, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է, խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է, մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, մեր երկրում ընտրությունները կայանում են այնպես, ինչպես կայանում են… Եթե չեմ սխալվում, Սահմանադրության 1-7-րդ հոդվածների մասին է։ Այդ նորմերի գործողության փաստացի դադարումն է նշանակում Սահմանադրական կարգի տապալում»։
Այնուհետև դիմեց լրագրողներին՝ ասելով. «Արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ որ տարօրինակ ռեակցիաներ տամ ձեր իրականում շատ տարօրինակ և անհարգալից պահվածքին։ Եթե հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսել այն, ինչ ես եմ ասում»։ Այնուհետև նախարարը շարունակեց․ «Սահմանդրությամբ երբ որևէ մարմնի մասին կամ անձի, այդ թվում իրավաբանակ, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ, որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրական կարգի տապալում։

