ՀՀ ԱԳ փոխնախարարը Անկարայում հանդիպել է թուրք գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ:

Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։