Իրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին․ Fars

Իսրայելի դեմ Իրանի գործողության հաջորդ փուլը կարող է լինել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ հարվածները: Այս մասին Fars գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունենալով Իսրայելը – խմբ. ) կողմից ագրեսիայի միջոցով սկսված պատերազմը առաջիկա օրերին կտարածվի այս ռեժիմի կողմից օկուպացված բոլոր տարածքների և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների վրա, և ագրեսորները կդառնան Իրանի կողմից վճռական և լայնածավալ պատասխան հարվածի թիրախ», – ասել է գործակալության աղբյուրը: