Իրանը անցել է պատասխան քայլերի, հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին։ Իսրայելում հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։ Հաղորդվում է, որ Իրանն ավելի քան 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելի բանակն էլ հայտարարել է, որ գրանցվել են Իրանի կողմից հարձակողական գործողություններ՝ կոչ անելով բնակչությանը պատսպարվել ապաստարաններում։