Պատգամավոր Իրինա Գասպարյանն Աթենքում կմասնակցի ասորիների ցեղասպանության թեմայով համաժողովի
Հայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, որը ասորական համայնքի ներկայացուցիչ է, Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կմասնակցի «Ասորիների ցեղասպանությունից 110 տարի անց» խորագրով միջազգային գիտական համաժողովի պաշտոնական բացմանը:
Իրինա Գասպարյանն Աթենքում կլինի հունիսի 12-15-ը: