Ինչո՞ւ է ջերմաչափը վերջանում 42 °C-ով

Ինչո՞ւ է ջերմաչափը վերջանում 42 °C-ով։ Հենց այս ջերմաստիճանում է սկսվում արյան սպիտակուցների դենատուրացիան(մակարդումը): Նմանատիպ գործընթաց տեղի է ունենում ձուն եռացնելիս,երբ թափանցիկ, ժելատինանման ձվի սպիտակուցը վերածվում է սպիտակ գույնի և խտանում է:

Բացի այդ, այս ջերմաստիճանում ուղեղի մեջ սկսվում են նյութափոխանակության խանգարումները:

Նման իրավիճակն արդեն անհամատեղելի է կյանքի հետ, այսինքն՝ ճակատագրական:

Եղեք առողջ։

 Կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյան