Եթե ուզում եք իշխանափոխություն և արմատական բարեփոխումներ՝ ընդամենը երեք քայլ պետք է անել

«Եթե ​​ուզում ես նավ կառուցել, պետք չէ հավաքել մարդկանց, պլանավորել, աշխատանքը բաժանել, ձեռք բերել գործիքներ։ Դու պետք է մարդկանց վարակես անծայրածիր ծովի ցանկությամբ։ Այդ դեպքում նրանք իրենք կկառուցեն նավը…» Անտուան ​​դը ՍենտԷքզյուպերի, ֆրանսիացի գրող։

Մեծարգո ընդդիմադիր քաղաքական այրեր, մտավորականներ, եթե ուզում եք, որ երկրում տեղի ունենա իշխանափոխություն և արմատական բարեփոխումներ, ժողովուրդը դուրս գա այս յոթնամյա մղձավանջից, ընդամենը պետք է անել երեք բան․

  1. Ձևավորել նվիրյալ, ազնիվ, հայրենասեր, պետական ու ազգային մտածողություն ունեցող և հանրային վստահություն վայելող պրոֆեսիոնալների թիմ, որը պատրաստ է և ի զորու կլինի արժանապատվորեն առաջնորդել ժողովրդին, ստանձնել պատասխանատվություն երկրի ու ժողովրդի համար և երկիրը դուրս բերել այս համակողմանի ճգնաժամից,
  2. Մշակել և ներկայացնել այնպիսի իրատեսական ծրագիր, պետության մոդել, որը կերաշխավորի քաղաքացիների համար արժանապատիվ կյանք, համերաշխություն, անվտանգություն, արդարություն, արտադրության և բաշխման արդար մեխանիզմներ, քաղաքական ու կառավարման ռացիոնալ համակարգ, եկամուտների արդարացի բաշխում, կրթության, գիտության, առողջապահության զարգացում, բարձրաճաշակ մշակույթ և այլն։
  3. Իշխանափոխության ճանապարհային իրատեսական քարտեզ և դրա իրականացման մեխանիզմներ։
  4. Բոլոր երեք կետերն էլ ոչինչ չեն արժենա, եթե գաղափարները՝ իրատեսական, իսկ թիմի մղումներն անկեղծ չեն։ Անկեղծ լինելու դեպքում կարելի կլինի միայն անհնարինը հնարավոր դարձնել։ Եվ նշված բոլոր կետերի առկայության դեպքում մարդկային կյանքի ամենակարևոր առաքինություններից մեկը, որ մարդուն արժանապատվություն, իմաստ ու արժեք են շնորհում, ընդվզելու և պայքարելու կամքը և արժանապատիվ ապրելու ցանկությունը անպայման կարթնանան նրա մեջ։

Տնտեսագետ՝ Հայկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը