Հունիսի 23-ին կհայտարարենք պայքարի երկրորդ փուլի մասին. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ

«Մեկ ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվելու է շատ լուրջ խնդիրների»,- այսօր ասուլիսում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Նա նշեց, որ բնակվարձ չեն կարողանալու վճարել, սոցիալիական ծանր վիճակի առջև են կանգնած։

«Մենք հունիսի 23-ին հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին, ասելու ենք, թե ինչ ճանապարհով ենք պայքարելու։

Մինչ այդ քննարկումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ, հանդիպումներ ենք ունենալու։ Այդ ամենի արդյունքում խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին»,- ասաց նա։