«Վերելք»․ Ո՛Չ «ԻՐԵՎԱՆ ՂԱԶԻԱԹ»-ԻՆ (տեսանյութ)
Եկեղեցու դեմ պայքարը սաստկանում է։ Ոմանց կարծիքով վարչապետի պաշտոնը զբաղեցնողը եկեղեցուն սպառնում է քաղաքական մահապատժով և ահաբեկչությամբ, որպեսզի իրականացնի դրսի ուժերի հակահայկական ծրագրերը։
Իսկ ոմանց կարծիքով էլ նրան կուսակրոնության ուխտը բոլորովին չի հետաքրքրում, անգամ ամենակարեւոր հարցը ՔՊ-ամետ կաթողիկոս ունենալը չէ, այլ հիմնական խնդիրը հասարակության տարբեր մասերի միջև խորը պառակտում, անհաղթահարելի անդունդ առաջացնելն է, որը լուրջ վտանգ է մեր պետության համար:
Ի՞նչ կերպ է հնարավոր հակադրվել հակահայկական այս ծրագրերին։
«Վերելք» հաղորդաշարի սույն թողարկման ընթացքում ներկայացվում է այդ հարցերի պատասխանի տարբերակ։
Մանրամասները՝ տեսանյութում

