Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այսօր նախատեսված այցը Հայաստան տեղի չի ունեցել

Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այսօր պետք է Հայաստանում լիներ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կոնյակով բեռնված բեռնատարների հարցը քննարկելու համար: Այցը, սակայն, տեղի չի ունեցել։

Էկոնոմիկայի նախարարությունից  տեղեկացնում են՝ վրացական կողմից երեկ անձամբ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են։

Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում: