«Հիշողության սլաքներ»․ հայ մեծերի ժամացույցների ցուցադրությունը
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս Սարյանին և այլոց:
Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 30-ը:

