Կրեմլում հայտնել են հատուկ ծառայությունների գծով Ռուսաստանի և ԱՄՆ շփումների մասին
Մոսկվան և Վաշինգտոնը շփումներ ունեն հատուկ ծառայությունների գծով, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ պարզաբանել է, որ անվտանգության ասպեկտներով երկու երկրների լայնածավալ համագործակցության մասին խոսելը վաղաժամ է։
«Կան կապեր հատուկ ծառայությունների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ «Միևնույն ժամանակ, դեռ վաղ է խոսել անվտանգության ապահովման տարբեր ասպեկտների վերաբերյալ լայնածավալ համագործակցության մասին»,- ավելացրել է նա։
Մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է ավելի քան երկու ժամ։ Զրույցից հետո ՌԴ նախագահը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ։ Թրամփն ասել է, որ աջակցում է ուկրաինական հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները վերականգնելու Ռուսաստանի գաղափարին։ Այս ֆոնին Կիրիլ Դմիտրիևն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հիանալի տնտեսական գործընկերներ են լինելու։

