ՔԿ-ից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված վարչության պետը կալանավորվեց

ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության գլխավոր վարչության շենքից 590,000 ԱՄՆ դոլար գողանալու գործով 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանը և ևս մեկ անձ կալանավորվել են։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության շենքից հափշակվել է  որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլարը: Չարագործը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։ Ընդ որում, անձը գործել է բավական զգուշավոր, անգամ ՔԿ-ի շենքում շուրջ 16 ժամ մնալու պարագայում աշխատել է չթողնել հետքեր, անգամ միզելն իրականացրել է հատուկ տարայի մեջ, որը հետը ևս դուրս է տարել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։