Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հստակ պարզաբանում տալ, թե ինչու է նշված անձը հրավիրվել Yerevan Dialogue համաժողովին․ հայտարարություն

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի (Craig Oliphant) այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի»։

Կրեգ Օլիֆանտը (Craig Oliphant), հանդիսանալով Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու (Senior Adviser, Foreign Policy Centre), ս.թ. ապրիլի 7-10-ը, որպես խոսնակ, մասնակցել է ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին , որն անց է կացվել օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շենքում։

Արտակ Բեգլարյան, «Արցախ Միություն» ՀԿ,
Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ,
Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,
Արա Ղազարյան, փաստաբան,
Արփի Ավետիսյան, իրավապաշտպան,
Արման Թաթոյան, «Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»,
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
Գառնիկ Կերկոնյան, « Հայ իրավական պաշտպանության ճակատ»: