ԵՄ-ը հաստատել է. Եվրոպական քաղաքական հանրույթի գագաթնաժողովը կկայանա Հայաստանում և Ադրբեջանում

Տիրանայում շատ հաջող գագաթնաժողովից հետո Եվրոպական քաղաքական հանրույթը նորից կհանդիպի Կոպենհագենում 2025թ. հոկտեմբերին։ Այս մասին սոցցանցերում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Աննտոնիու Կոշտան։

«Եվրոպական քաղաքական հանրույթը դարձել է կարևորագուն հարթակ համաեվրոպական քաղաքական երկխոսության համար՝ ղեկավարների մակարդակով։

2026թ. գագաթնաժողովը կընդունեն Հայաստանը և Իռլանդիան, 2027թ.՝ Շվեյցարիան և Հունաստանը,, 2028թ.՝ Ադրբեջանը և Լատվիան»,- տեղեկացրել է նա։

Նշենք, որ այս մասին տեղեկացրել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։