Ամեն ինչ պիտի քաղքենի «ճոխ» լինի․ զզվացրիք ձեր մելկո բուրժուազնի ու քաղքենի ճաշակով
Էլի այգի են վերանորոգում, բայց ոնց որ էլի հող չկա, էլի քայլուղիներ են: Էլի մեր միջի աղքատությունից չենք կարողանում ազատվել: Ամեն ինչ պիտի քաղքենի «ճոխ» լինի: Կուզեի ռենդեռները տեսնել: Հայդ պարկում եղե՞լ եք: Առաջին հայացքից վայրի տեսք ունի, բայց չեք կասկածում չէ՞, որ ամեն միլիմետրը մտածված: Է: Երկու նկար Հայդ պարկից մեկնաբանություններում: Նաև Տոկիոյի, Ամստերդամի քաղաքային այգիներից:
Զզվացրիք ձեր մելկո բուրժուազնի ու քաղքենի ճաշակով:
Էս էլ Conde Naste Best City parks.
Մեզ էդ ցանկում լինելը չի սպառնում, քանի դեռ գոյատևման մակարդակում գտնվելով՝ մեզ քաղաքակիրթ հանրության տեղ ենք դրել:
«Մշակույթ և զբոսաշրջություն» ՀԿ-ի համահիմնադիր Զարմինե Զեյթունցյանի ֆեյսբուքյան գրառումը

