Թրամփը շքերթ կանցկացնի իր ծննդյան օրը
Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ մենք Վաշինգտոնում հունիսի 14-ին հիանալի շքերթ կանցկացնենք ի պատիվ Միացյալ Նահանգների բանակի 250-ամյակի: Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երկու և կես հարյուրամյակի ընթացքում մեր խիզախ զինվորները մարտնչել են, արյուն թափել և մահացել, որպեսզի պահպանեն մեր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, և հիմա մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց իրենց ծառայությանը և զոհողությանն արժանի հիանալի շքերթով։ Հրավիրվում են ողջ երկրի ամերիկացիները»,- ավելացրել է նա։
Նշենք, որ հունիսի 14-ը նաև Թրամփի ծննդյան օրն է

