84,5 մլն դրամ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը
84,5 մլն դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը՝ շահութահարկը վճարելու համար։
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ն (ANIF) ստեղծվել է ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ: 2022–2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական կոմիտեն այժմ ուսումնասիրում է այդ գործերը։

