Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հրատարակության աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ կիրակի եվրոպացի առաջնորդներին ասել է, որ կարող է այս բանակցություններին ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին։

