Կառավարության նիստը նիստը վարում է փոխվարչապետը․ ՈՒՂԻՂ

Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ Փաշինյանն արձակուրդում է։

Նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից չի զեկուցվում 40-ը: Եվս երկու հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

«Հայաստանի թեթև արդյունաբերության զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին,

«Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին,

«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին։