Հնդկաստանում դադարեցվել է թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության գործունեությունը
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության դեմ։ Մասնավորապես մայիսի 15-ից չեղյալ է հայտարարվել երկրում գործող օդանավակայաններում թուրքական ընկերության գործունեությունը։ Նշենք, որ «Չելեբի գրունտ»-ը մատուցում է ինքնաթիռների բեռնման-բեռնաթափման, ներքին և արտաքին մաքրման աշխատանքներ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական ընկերությունը Հնդկաստանում գործում էր 2009-ից և կատարել է շուրջ 250 մլն դոլարի ներդրում։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի «Շիվ Սենա» կուսակցության ներկայացուցիչ Մուրջի Պատելը հայտարարել էր, որ թույլ չեն տա որևէ թուրքական ընկերության գործունեություն ծավալել Հնդկաստանում և նշել էր, որ քայլեր կձեռնարկեն թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության հետ պայմանագիրը չեղարկելու ուղղությամբ։

