Ալիևը հանդիպել է Կոշտայի և ֆոն դեր Լեյենի հետ

Այսօր Տիրանայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոմիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպման մասին ոչ եվրոպական, ոչ ադրբեջանական կողմը այլ մանրամասներ դեռ չեն տարածել։