Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի նախարարները մտքեր են փոխանակել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև գործարար շփումների ակտիվացման միջոցով առևտրի խթանումը։

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի նախարարները մտքեր են փոխանակել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ բալանսավորված արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է հանդիսանում ԵՄ հետ գործընկերության խորացումը՝ ՀՀ քաղաքացիների ձգտումներին համահունչ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։