ԱՄՆ Պետքարտուղարը կմեկնի Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
ԱՄՆ Պետքարտուղար Մարկ Ռուբիոն և ԱՄՆ այլ պաշտոնյաներ կմեկնեն Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ճեպազրույցի ժամանակ։ Նա հավելել է, որ ներգրավված է հակամարտության դադարեցման ջանքերին:
Բանակցություններից ակնկալում ենք լավ արդյունքներ, նշել է նա։

