Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունների արդի խնդիրները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտներ և երկկողմ հարաբերությունների արդի հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

