Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:
Սանդիկովը Մոսկվա կգործուղվի մայիսի 7-10-ը՝ մասնակցելու Հաղթանակի օրվա կապակցությամբ պաշտոնական տոնակատարություններին եւ հանդիպումներին: