Ես պնդում եմ, որ ձեր խմբակցության հավաքական մտածողությունը զիջում է կապիկի՝ իմա նիկոլ փաշինյանի մտածողությանը

Քիչ առաջ ուղարկեցին Գեղամ Մանուկյանի գրառումը, իմ կողմից «Հայաստան» խմբակցության հայտարարության քննադատական խոսքիս վերաբերյալ։

Չեմ ցանկանում անդրադառնալ որոշ գնահատականների, այլապես ընկեր Գեղամն այսօր այլ կարգավիճակ կունենար։ Կապիկը՝ եթերային իմ լեքսիկոնում, դա նիկոլ փաշինյանն է և բոլորը դա շատ լավ գիտեն։ Ինչու են ոմանք իրենց այլ կապիկի հետ համեմատել, չգիտեմ, դա իրենց գործն է։ Հարգարժան ընկեր Գեղամ, մեծագույն ցավով եմ ասում, այսօր Բաքվի բանտում հայ ռազմագերիների հետ գերի են նաև՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը և քո եղբայր՝ Դավիթ Մանուկյանը։ Եվ դո՛ւք այդ խնդրի գլխավոր մեղավորին՝ կապիկին, անվստահություն հայտնելու հարցը, որ հենց դո՛ւք էլ պիտի նախաձեռնեիք, տարբեր անիմաստ պատճառաբանություններով տորպեդահարում եք։ Այստեղ է, որ ես պնդում եմ, որ ձեր խմբակցության հավաքական մտածողությունը զիջում է կապիկի՝ իմա նիկոլ փաշինյանի մտածողությանը։

Հ.Գ. «զուլում», «քյոռ», «բիձա», «մորուք», ընկեր Վահանի կողմից դրված դաշնակցական կեղծանուններ էին, ցավոք սրտի սադրիչներն ու մատնիչները, տարբեր տերերին ծառայողները մնացին ու դեռ գործում են։

Հ.Գ.Գ. Ես իմ խոստումը պահում եմ, աշխատեք չսխալվել, հետևանքները փաստարկված ու ծանր են լինելու։

Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ